ԼայթՀաուս

ԼայթՀաուս Փոքրիկ կաֆե-գրադարան` Ստեփանակերտի կենտրոնում:
Մեզ մոտ պարզապես դինջ է :)

10/07/2018

Լավագույն ժպիտ ասվածը, անշո՛ւշտ,
Փա՛կ աչքերովն է:

Իսկ լավագույնը երազանքների՝
Բա՛ց աչքերովը:

Լավագույն երգը
Բաց պատուհանից – հեռվից լսածն է:

Լավագույն խոսքը
Լռության խորքում լռին ասածն է:

Լավագույն ազգը այն է, երևի ,
Որ չի ունենում հսկա կայսրություն:

Լավագույն հավատն այն է, որ երբեք
Չի դառնում կրոն:

Լավագույն դիմակն այն է, անկասկա՛ծ,
Որ կոչվում է դեմք:

Լավագույն դերը՝
Վա՛տ խաղացվածը:

Լավագույն սերը՝
Կիսա՜տ թողածը:

Լավագույն տանջված ու տառապածը
Վարդն է (երգերո՛ւմ):

Լավագույն կապիկն աշխարհում (էլի՜)
Մարդն է երևի:

Լավագույն մարդն էլ (ո՛չ մի երևի)
Ներեցեք… ես եմ…
©️Պ. Սևակ, Լավագույնը, 1967թ., Արզնի

06/07/2018

Ես ձեզ ասում եմ` կըգա Ոգու սով,
Եվ դուք կըքաղցեք ճոխ սեղանի մոտ,
Կընկնեք մուրալու հափրած որկորով`
Հըրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ:
Լրբենի ծաղրով արհամարհեցիք
Ոգու վառ զեղմունք – միտք ու երազանք,
Նյութի տաճարում արբած պարեցիք`
Մոռացած
Անմահ, անհունի տենչանք:
Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ`
Ձեր նյութի հանդեպ կըգա Ոգու սով.
Եվ մուրացքի պես փշրանքի համար
Ծարավ ու նոթի կանցնեք ծովե ծով…
©️Ավետիք Իսահակյան

Այսպիսի հրաշք Art fest է լինելու Արցախում, հետևե՛ք էջին ու իրադարձություններին
03/07/2018

Այսպիսի հրաշք Art fest է լինելու Արցախում, հետևե՛ք էջին ու իրադարձություններին

Photos by Feike Fliervoet

87 տարվա պատմություն ունեցող Վ․ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը Ստեփանակերտի ամենագեղեցիկ կառույցներից մեկն է։ Նույնիսկ պատերզամի ժամանակ թատրոնի շենքը անվնաս է մնացել։ Ստեփանակերտի “գեղեցկուհին” ՝ ինչպես այն անվանում էին առաջ, այսօր վերապրելու և նոր շունչ ստանալու կարիք ունի։ Այն վերջին անգամ վերանորոգվել է 38 տարի առաջ։ Շենքը կանգուն է և պահպանել է իր նախնական հմայքը փորագրված դռներով և հոյակապ կամարներով:



Vahram Papazian Drama theatre was built in 1952 and it is one if the most beautiful buildings in Stepanakert. It functioned during the war in the 90s and staged many plays rekindling the spirit of the people. The building survived the war but due to lack of funding for refurbishing it the theatre moved to a new building in 2012 and the old one is abandoned. The old building is located on a beautiful central historical street in Stepanakert. It is currently left vacant and awaiting renovation, though it continues to be the favourite spot for the local youth to meet up. From outside the “beauty of Stepanakert” as it used to be referred to, still looks great t and it has preserved its initial charm with carved doorways and magnificent arches.

Վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է,ըսե՛, մասուր ու կանանչեցանկապատին շուքին նստածվայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է։Ըսպիտակ, կաթ ու մա...
03/07/2018

Վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է,
ըսե՛, մասուր ու կանանչե
ցանկապատին շուքին նստած
վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է։

Ըսպիտակ, կաթ ու մազտաքե
բուրող ծաղիկ, անունդ ի՞նչ է.
ըսե՛, քի՛չ մը գեթ չե՞ս դողար,
հովիկն անուշ երբոր փըչե...։

Հըպա՜րտ ծաղիկ, անունն ի՞նչ է
պարիկին, որ անցավ քովեդ,
հեզուկ ու սև սաթի վետվետ
ցայտք մը ձըգած իր քամակեն:

Գիտե՜ս, ծաղի՜կ, անունն ի՞նչ է
դողին՝ զոր քեզ տըվավ հովիկ,
ու ձայնին՝ որ զիս կը կանչե...
©️Միսաք Մեծարենց

30/06/2018

.bagdasaryan.1
• • • • •
Հա՛մ հանգիստ, հա՛մ արդյունավետ )

28/06/2018

Ու եթե մեկը սուրճով բախտ բացեր,
Ապա կարող էր գուշակել անսուտ,
Որ ես ինքնակամ ու սիրահոժար
Մնացած կյանքիս կեսը կտայի,
Միայն տեսնեի գրկիդ… թուխ մանուկ,
Ինչպես որ քեզ եմ իմ գրկում տեսել…
©️Պարույր Սևակ

28/06/2018

I ask them to take a poem
and hold it up to the light
like a color slide

or press an ear against its hive.

I say drop a mouse into a poem
and watch him probe his way out,

or walk inside the poem's room
and feel the walls for a light switch.

I want them to waterski
across the surface of a poem
waving at the author's name on the shore.

But all they want to do
is tie the poem to a chair with rope
and torture a confession out of it.

They begin beating it with a hose
to find out what it really means.
©️Billy Collins

25/06/2018

Not a flower, not a flower sweet,
On my black coffin let there be strown;
Not a friend, not a friend greet
My poor corse, where my bones shall be thrown:
A thousand thousand sighs to save,
Lay me, O, where
Sad true lover never find my grave
To weep there!
©️Dirge, W. Shakespeare

23/06/2018

Եթե չես կարող գրել բանաստեղծություններ զանազան հարգելի և ոչ հարգելի պատճառներով և եթե չես կարող գրել պատմվածքներ, որովհետև հերոսներդ դեռ չեն տիպականացել, մի հուսահատվիր, նստիր ու գրիր քանդակներ։ Մի թողնի, որ ժանգոտի գրիչդ, դրանից էլ ժանգոտում է սիրտդ ու հոգիդ, հավատա:
©️Գուրգեն Մահարի

Որպես լքված թավջութակի ձգված մի լար`Դողում է սիրտս կարոտով մի ահարկու.Կարոտներիս գագաթն է այն` վերջի՜ն քնար.–Մի պիրկ պար...
21/06/2018

Որպես լքված թավջութակի ձգված մի լար`
Դողում է սիրտս կարոտով մի ահարկու.
Կարոտներիս գագաթն է այն` վերջի՜ն քնար.–
Մի պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու։
©️Մահվան տեսիլ

Մենք լուռ փորեցինք սառցի կուրծքը ծերԵվ անալելու թաղեցինք նրան։Դողդոջուն, սառած, չոր ձեռքերը մերՆույն ձյունն անհամբույր դ...
20/06/2018

Մենք լուռ փորեցինք սառցի կուրծքը ծեր
Եվ անալելու թաղեցինք նրան։
Դողդոջուն, սառած, չոր ձեռքերը մեր
Նույն ձյունն անհամբույր դիզեցին վրան։
Եվ ճամփա ընկանք, որպես մեռելներ,
Թաղելով այնտեղ և մեր խիղճն ունայն:
©️Եղիշե Չարենց, Դանթեական առասպել

So, we made white Brownie and called it Whitie//Մեր սպիտակ Բրաունին  անվանեցինք Ուայթի
18/06/2018

So, we made white Brownie and called it Whitie//
Մեր սպիտակ Բրաունին անվանեցինք Ուայթի

Address

Tumanyan 67/73
Stepanakert
375000

Opening Hours

Monday 17:00 - 00:00
Tuesday 17:00 - 00:00
Wednesday 17:00 - 00:00
Thursday 17:00 - 00:00
Friday 17:00 - 00:00
Saturday 12:00 - 00:00
Sunday 12:00 - 00:00

Telephone

37497346075

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ԼայթՀաուս posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ԼայթՀաուս:

Share