SanTech ընկերությունը մասնագիտացած է օդորակման, ջեռուցման, հովացման, օդափոխության, ինչպես նաև ջրամատակարարման, ջրահեռացման, ծխահեռացման ու հակահրդեհային համակարգերի պատրաստման և տեղադրման ոլորտներում: Ընկերությունը զբաղվում է հիշյալ համակարգերում կիրառվող սարքերի ու սարքավորումների ներմուծմամբ և վաճառքով ևս: 2011 թվականից գործում է նաև պոլիէթիլենային հումքով ջերմամեկուսիչների հոսքագիծը:
SanTech-ի
նպատակն է իր բարձրակարգ մասնագետների շնորհիվ ապահովել մարդկանց հարմարավետ կյանքը և անվտանգությունը նրանց տներում և աշխատավայրերում, ադմինիստրատիվ, առողջապահական և արտադրական շինություններում:
«LidMech» ՍՊԸ ընկերությունը համագործակցում է ավելի քան 25 հայտնի միջազգային կազմակերպությունների հետ: 2011 թվականից ի վեր «LidMech» ՍՊԸ հանդիսանում է GREE ապրանքանիշի խոշորագույն ներկրողը Հայաստանում: BENNINGER ապրանքանիշը, որը միջազգային շուկայում ճանաչվել է պոլիէթիլենային հումքից արտադրված խողովակների լավագույն արտադրողը, «LidMech» ՍՊԸ ընկերությունը սկսել է ներկրել 2009 թվականից և հանդիսանում է էքսկլյուզիվ ներկայացուցիչը ՀՀ-ում: Ընկերությունը 2015 թվականից սկսել է պաշտոնապես Հայաստան ներկրել նաև Rehau ապրանքանիշը:
«LidMech» ՍՊԸ-ը համագործակցում է ոլորտի մի շարք այլ հեղինակավոր կազմակերպությունների հետ ևս, ինչպիսին են, օրինակ, իտալական Ebara, Ecoflame, Varem, Aermec, գերմանական Wolf, Ostendorf, լեհական Retting Heating, Dospel, լիտվական Salda, ռուսական Lissant, Veza ընկերությունները:
«LidMech» ՍՊԸ ընկերությունն իր գործունեությունը սկսել է 1956 թվականին որպես «Հայ սանտեխմոնտաժ» տրեստի մոնտաժային վարչություն, որը զբաղվել է սանտեխնիկայի մոնտաժով: Հետագայում՝ 1999 թվականին, այն սեփականաշնորհվել է՝ դառնալով «LidMech» ՍՊԸ բաց բաժնետիրական ընկերություն՝ ի դեմս տնօրեն Մերուժան Ռաֆայելյանի: 2004 թվականի օգոստոսին կազմակերպությունը դարձել է փակ բաժնետիրական ընկերություն:
«LidMech» ՍՊԸ-ն այսօր զբաղեցնում է մոտ 4700 քմ տարածք, ունի ավելի քան 110 աշխատող: