Երևան՝ արևային համայնք / Yerevan: Solar community

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Երևան՝ արևային համայնք / Yerevan: Solar community

Երևան՝ արևային համայնք / Yerevan: Solar community Եվրոպական Միության և Երևանի Քաղաքապետարանի համաֆինան?

«Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում ԵՄ և Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ իրականացվում է «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագիրը: Նախատեսվում է ծրագրում ներառված Երևանի 100 բազմաբնակարան շենքերում տեղադրել արևային ֆոտովոլտային (ՖՎ) համակարգեր, որոնց կողմից արտադրված էլեկտրաէներգիայով սնուցվելու են ընդհանուր օգտագործման (շքամուտքեր, հարկային և միջհարկային հարթակներ, աստիճանավանդակներ) տարածքների լուսավորման համակարգերն ու վերելակները:

Նախատեսվում է ծրագրի միջոցների հաշվին ծրագրում ներառված շենքերում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրել լուսադիոդային լամպեր՝ սեփական օգտագործման համար, ըստ ԵՄ կողմից հաստատված ընտրման ցուցանիշների:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Ծրագրում ներառված յուրաքանչյուր շենքի համար ստեղծել «շրջանառու ֆոնդ», որի նպատակն է՝ Ծրագրի շրջանակներում տեղադրված արևային ֆոտովոլտային կայանների արտադրած էլեկտրաէներգիան էլեկտրաէներգետիկական համակարգին վաճառելուց գոյացած գումարների կուտակումն ու դրանց հետագա պատշաճ տնօրինումը:

Ֆոնդերում կուտակված գումարները նախատեսվում է ծախսվեն նպատակային՝ ստորև նշված ուղղություններում.
- Արևային ՖՎ, ներքին և արտաքին լուսավորման համակարգերի ընթացիկ և հիմնական սպասարկում և նորոգում
- Սպառած էլեկտրաէներգիայի դիմաց ամսական վճարումներ
- Շենքերում հավելյալ էներգախնայողության միջոցառումների իրականացում, օրինակ՝ դռների և պատուհանների փոփոխում, արտաքին պատերի և տանիքների ջերմամեկուսացում
- Արևային ֆոտովոլտային համակարգի շահագործման 25-րդ տարվանից հետո համակարգի կորուստների նվազեցման համար ֆոտովոլտային կայանի վերազինում:

Address

1 Argishti Street
Yerevan
0015

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37411514155

Alerts

Be the first to know and let us send you an email when Երևան՝ արևային համայնք / Yerevan: Solar community posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Երևան՝ արևային համայնք / Yerevan: Solar community:

Shortcuts

Share