«Էկո Կլիմ» ընկերությունը մասնագիտացված է օդափոխման, հովացման և ջեռուցման համակարգերի ներմուծմամբ, վաճառքով, նախագծման և մոնտաժման աշխատանքներով` արտադրական, բնակելի, հասարակական և այլ տարածքներում:
Մեր փորձառու և բարձրակարգ մասնագետներն իրականացրել են բազմաթիվ նախագծման և մոնտաժման աշխատանքներ Երևանում, Արցախում և Հայաստանի այլ մարզերում տեղակայված ինչպես ռազմավարական նշանակության, այնպես էլ արտա
դրական, բնակելի և հասարակական տարածքներում, այդ թվում` օդանավակայաններում, բժշկական հաստատություններում, պատմամշակութային կենտրոններում, նորակառույց բնակելի համալիրներում, սրճարաններում, լողավազաններում, հյուրանոցներում և այլ տարածքներում:
Ապրանքատեսականու բազմազանության ու բարձր որակի, մասնագետների պատշաճ սպասարկման և մասնագիտական խորհրդատվության շնորհիվ «Էկո Կլիմ»-ը տարիների ընթացքում ձեռք է բերել հավատարիմ գործընկերոջ վարկանիշ և վայելում է իր հաճախորդների գոհունակությունն ու շարունակական համագործակցությունը: