ԱԱԳԼ - A. Alikhanyan National Science Laboratory

ԱԱԳԼ - A. Alikhanyan National Science Laboratory Yerevan Physics Institute (YerPhI) was founded in 1943 by eminent physicists Abraham and Artem Alikhanyan brothers. I. scientific experiments.

The Yerevan Physics Institute (YerPhI), founded in 1943, was later named after Artem Alikhanyan, a renowned physicist and the founder of the Armenian 6 GeV electron synchrotron. The study of cosmic rays and the setting-up of two cosmic ray stations on Mount Aragats ("Aragats" (3200m) and "Nor Amberd" (2000m)) laid the groundwork for foundation of the Institute. In 1962, the Institute appeared und

er the authority of the State Atomic Energy Committee of the Soviet Union. After the collapse of the Soviet Union in 1992, Yerevan Physics Institute was taken under the auspices of the RA Ministry of Industry and Trade. And since 2002, it has been named after founder Artem Alikhanyan registered as "Yerevan Physics Institute named after Artem Alikhanyan" state non-commercial organization. On June 17, 2010, upon the decision of the RA Government, the Institute was renamed into "A. Alikhanyan National Science Laboratory", and in 2011, it developed into "A. ALIKHANYAN NATIONAL SCIENCE LABORATORY (YEREVAN PHYSICS INSTITUTE)" Foundation (for short-AANL). An important milestone in history of the Institute is the construction of 6 GeV electron synchrotron completed in 1967, and becoming the first particle accelerator in Armenia ("ARUS"). In 1970-91s, a number of scientific experiments were carried out at Yerevan electron accelerator, including the study of hadronic properties of photons in photon-induced reactions of π-mesons in nuclei, structure of nucleon resonances in polarized experiments, structure and properties of nuclear matter, important properties of transition and channeling radiation. It is noteworthy that in 1970 the experiment at electron accelerator revealed transition radiation in the X-ray region, something which is still widely used in modern scientific experiments for identification of particles. Due to these achievements, since 1985, scientists of the Institute have been actively participating in experiments within large international collaborations. One of the remarkable achievements of YerPhI was the creation of new detectors to register particles. Wide spark chambers and transition radiation detectors developed at the Institute are good examples of experimental technique development. Another noticeable example is the so-called Imaging Atmospheric Cherenkov Observatories (IACT) developed at YerPhI in the mid-1980s and used in ultra-high-energy gamma-ray astrophysics, which was successfully applied within the HEGRA international collaboration. This concept was further implemented in MAGIC and H.E.S.S. In recent years, AANL scientists actively participate in high-energy physics experiments abroad (KEK, JLab, DESY, CERN-LHC, MAX-lab, MAMI), studying structure of nucleons and mesons, electromagnetic form-factors of nucleons, quark-hadron duality, "short-range" nucleon-nucleon interactions, hadronization of quarks in the nuclear medium and vacuum, existence of physics beyond the Standard Model, physics of the Higgs boson, quark-gluon plasma, splitting of nuclei and hypernuclei, etc. AANL is also engaged with designing and building experimental equipment, software packaging for data acquisition and analysis used in modern scientific experiments. AANL proudly maintains its leading role as one of research organizations in the field of theoretical physics, successfully conducting internationally competitive research in the following areas: B-meson physics, QCD and related areas, neutrino physics, quantum field theory, string/M-theory, integrable models, statistical physics, astrophysics and cosmology, solid state physics and quantum information. In recent years, A.I. Alikhanyan National Science Laboratory (Yerevan Physics Institute) has significantly strengthened its position as a scientific leader with more than 30% of the country's annual publications in scientific journals with highest impact factor. According to Thomson Reuters reports, AANL publications take 70% of citations made to entire scientific papers in Armenia.

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ․ ՀԱՅԿՈՒՀԻ ՄԿՐՏՉՅԱՆ🗓️ Օգոստոսի 25-ին ԱԱԳԼ-ում գործող ԲԿԳԿ-ի 024 «Ֆիզիկայի» մաս...
25/08/2026

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ․ ՀԱՅԿՈՒՀԻ ՄԿՐՏՉՅԱՆ

🗓️ Օգոստոսի 25-ին ԱԱԳԼ-ում գործող ԲԿԳԿ-ի 024 «Ֆիզիկայի» մասնագիտական խորհրդի նիստում տեղի ունեցավ հայցորդ Հայկուհի Մկրտչյանի՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման համար ներկայացված ատենախոսության պաշտպանությունը։

✨ Թեմա՝ «Ցիկլոտրոն C18/18-ի վրա պրոտոն հարուցված նուկլիդների ստացման ուսումնասիրումը բնական գադոլինիումի վրա»։

Գիտական ղեկավար՝
Ֆիզմաթ․գիտ․թեկնածու Քերոբյան Իվետտա (ԱԱԳԼ)

Պաշտոնական ընդդիմախոսներ՝
Ֆիզմաթ․գիտ․դոկտոր Բալաբեկյան Անահիտ (ԵՊՀ)
Ֆիզմաթ․ գիտ․թեկնածու Մարգարյան Ամուր (ԱԱԳԼ)

Առաջատար կազմակերպություն՝ Երևանի պետական համալսարան (ԵՊՀ)։

🗓 Օգոստոսի 14-ին Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում տեղի ունեցավ հանդիպում Հրանտ Դինք հիմնադրամի ներ...
20/08/2026

🗓 Օգոստոսի 14-ին Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում տեղի ունեցավ հանդիպում Հրանտ Դինք հիմնադրամի ներկայացուցչի հետ։

🔹 Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրին իրենց գործունեությունը, անդրադարձան ընթացիկ ծրագրերին և քննարկեցին համագործակցության հնարավոր ուղղություններն ու համատեղ նախաձեռնությունների հեռանկարները։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց «Սահմաններից վեր» ծրագրի շրջանակում հնարավոր համագործակցությանը։

Հանդիպման մասին ավելին՝ https://www.aanl.am/am/view/125/

🗓 Օգոստոսի 13-ին ԱԱԳԼ-ում կայացավ Մինեսոտայի համալսարանի Տեսական ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր Ալեքս Կամենևի «Խոշոր ֆլուկ...
18/08/2026

🗓 Օգոստոսի 13-ին ԱԱԳԼ-ում կայացավ Մինեսոտայի համալսարանի Տեսական ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր Ալեքս Կամենևի «Խոշոր ֆլուկտուացիաները բաց քվանտային համակարգերում» թեմայով սեմինարը։

🔹 Սեմինարի ընթացքում ներկայացվեց կառավարվող դիսսիպատիվ բաց քվանտային համակարգերի ստացիոնար վիճակներում դիտվող ոչ տիպական չափումների արդյունքների վիճակագրական առանձնահատկությունները։

Մանրամասները՝ https://www.aanl.am/am/view/124/

🔹 ԱԱԳԼ-ում կայացավ ֆմ.գ.դ. Կարապետ Մկրտչյանի (Լոնդոնի Իմպերիալ քոլեջ) «Մասնիկների այլընտրանքային նկարագրությունները և դր...
11/08/2026

🔹 ԱԱԳԼ-ում կայացավ ֆմ.գ.դ. Կարապետ Մկրտչյանի (Լոնդոնի Իմպերիալ քոլեջ) «Մասնիկների այլընտրանքային նկարագրությունները և դրանց կիրառությունները» թեմայով սեմինարը։

🗓 Օգոստոսի 7-ին և 10-ին անցկացված սեմինարի ընթացքում ներկայացվեցին անզանգված մասնիկների նկարագրման ժամանակակից մոտեցումները՝ սփինոր-պարույրություն փոփոխականների միջոցով, ինչպես նաև մեթոդի կիրառման հնարավորությունները զանգված ունեցող մասնիկների և հաստատուն կորությամբ տարածաժամանակների ուսումնասիրության մեջ։

Մանրամասները՝ https://www.aanl.am/am/view/122/

🔹 Հուլիսի 31-ին Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում տեղի ունեցավ «Ապատեղայնացված ոչ գծային տատանողակա...
10/08/2026

🔹 Հուլիսի 31-ին Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում տեղի ունեցավ «Ապատեղայնացված ոչ գծային տատանողական ռեժիմներ՝ միջատոմային պոտենցիալների ստուգման և կատարելագործման համար» թեմայով սեմինար, որի բանախոսն էր Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ուֆայի դաշնային հետազոտական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Վ. Դմիտրիևը։

💡 Սեմինարի ընթացքում ներկայացվեցին ապատեղայնացված ոչ գծային տատանողական ռեժիմների (DNVMs) տեսությունը, դրանց կիրառությունները նյութագիտության և հաշվարկային ֆիզիկայի ոլորտներում, ինչպես նաև նյութերի հատկությունները նկարագրող մոդելների ճշգրտության գնահատման և բարելավման հնարավորությունները։

Մանրամասները՝ https://www.aanl.am/am/view/121/

🔹 Հուլիսի 30-ին ԱԱԳԼ-ում տեղի ունեցավ քվանտային սոլիտոնների տեսությանը նվիրված սեմինար, որի բանախոսն էր պրոֆեսոր Ջարահ Է...
07/08/2026

🔹 Հուլիսի 30-ին ԱԱԳԼ-ում տեղի ունեցավ քվանտային սոլիտոնների տեսությանը նվիրված սեմինար, որի բանախոսն էր պրոֆեսոր Ջարահ Էվսլինը՝ ԱԱԳԼ-ում իրականացվող «Քվանտային Սոլիտոններ» դրամաշնորհի արտասահմանյան ղեկավարը։

💡 Զեկույցի ընթացքում ներկայացվեցին քվանտային սոլիտոնների՝ մեկուսացված ոչ գծային գրգռումների տեսության հիմնական գաղափարները և դրա հնարավոր կիրառությունները կոնդենսացված միջավայրերի ու բարձր էներգիաների ֆիզիկայում։

Ավելին՝ https://www.aanl.am/am/view/120/

💡 ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից անցկացված «Մասնագիտական վերապատրաստում 2026» մրցույթի շրջանակում ֆինանսավորման են արժանաց...
31/07/2026

💡 ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից անցկացված «Մասնագիտական վերապատրաստում 2026» մրցույթի շրջանակում ֆինանսավորման են արժանացել Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի երեք նախագծեր՝

• Աննա Գրիգորյան – «Դիհադրոնների ֆրագմենտացիայի մոդելավորումը կիսաինկլյուզիվ խորը ոչ առաձգական ցրման պրոցեսներում՝ HERMES-ից մինչև EIC»
• Արամ Հայրապետյան – «Ժամանակային դետեկտորների մշակումը և Հիգգս բոզոնային զույգի ծնման որոնումը CMS (LHC) գիտափորձում»
• Անդրեյ Բելյաև – «CMS գիտափորձում b-շիթերի նույնականացման և HCAL կալորիմետրական համակարգի գործիքակազմի հետ աշխատանքում վերապատրաստում»

💫 Շնորհավորում ենք ծրագրերի հեղինակներին և մաղթում արդյունավետ վերապատրաստում, գիտական նոր ձեռքբերումներ և հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։

🏆 Հուլիսի 21-ին Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում անցկացվեց շախմատի սիրողական մրցաշար։Մրցաշարը համախմբ...
22/07/2026

🏆 Հուլիսի 21-ին Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում անցկացվեց շախմատի սիրողական մրցաշար։

Մրցաշարը համախմբեց լաբորատորիայի աշխատակիցներին՝ ստեղծելով ընկերական և մրցակցային մթնոլորտ։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ուժերը փորձելու շախմատային տախտակի շուրջ և ցուցադրելու իրենց հմտությունները։

♟️Մանրամասները՝ https://www.aanl.am/am/view/118/

🔹 Հայաստանի Հանրային Ռադիոն անդրադարձել է ԱԱԳԼ Ռադիացիոն կենսաֆիզիկայի խմբի կողմից իրականացվող հետազոտություններին, որոն...
16/07/2026

🔹 Հայաստանի Հանրային Ռադիոն անդրադարձել է ԱԱԳԼ Ռադիացիոն կենսաֆիզիկայի խմբի կողմից իրականացվող հետազոտություններին, որոնք ուղղված են հակաբիոտիկների նկատմամբ կայունության հաղթահարման նոր մոտեցումների ուսումնասիրությանը։

💡 Հաղորդման ընթացքում Ռադիոկենսաֆիզիկայի խմբի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Լուսինե Ալոյանը ներկայացրել է իոնիզացնող ճառագայթների ազդեցության ուսումնասիրությունները կենսաբանական օբյեկտների վրա, ինչպես նաև հակաուռուցքային բուժման մեթոդների կատարելագործման և նոր մոտեցումների մշակման ուղղությամբ իրականացվող գիտական աշխատանքները։

Ավելին՝ https://www.aanl.am/am/view/117/

ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԳՐԱՎԻՏԱՑԻԱՅԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ՝ NATURE ԱՄՍԱԳՐՈՒՄԱ. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Կոսմ...
14/07/2026

ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԳՐԱՎԻՏԱՑԻԱՅԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ՝ NATURE ԱՄՍԱԳՐՈՒՄ

Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնի մասնակցությամբ Nature հեղինակավոր գիտական ամսագրում հրապարակվել է «LARES-2 satellite measures frame-dragging effect around the Earth» հոդվածը։ Հետազոտության համահեղինակների թվում է կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը։

LARES-2, LAGEOS և GRACE արբանյակների տվյալների հիման վրա գիտնականներին հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի (frame-dragging) երևույթը՝ հաստատելով Ալբերտ Այնշտայնի հարաբերականության ընդհանուր տեսության կանխատեսումները և ապահովելով նախորդ չափումների համեմատ շուրջ տասն անգամ ավելի բարձր ճշգրտություն։

Ամբողջական նյութը՝ https://www.aanl.am/am/view/116/

Address

2 Alikhanyan Brothers Street
Yerevan
0036

Opening Hours

Monday 09:30 - 17:30
Tuesday 09:30 - 17:30
Wednesday 09:30 - 17:30
Thursday 09:30 - 17:30
Friday 09:30 - 17:30

Telephone

0037410352041

Alerts

Be the first to know and let us send you an email when ԱԱԳԼ - A. Alikhanyan National Science Laboratory posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share