Երևան

Երևան «Yerevan» էջը ներկայացնում է մեր Երևան քաղաքը, պատմում Երևանի հին ու նոր թաղամասերի, բարեկարգումների, ավանդույթների, քաղաքացիների ու հյուրերի մասին:

Երևանը համայնք է` Երևանի բնակչությունը հանրություն:
Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է:
Երևանը իրավաբանական անձ է, ունի սեփականության իրավունք և գույքային այլ իրավունքներ: Երևանն ունի բյուջե, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք:
Երևանում տեղական ինքնակառավարումը հիմնվում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբունքների վրա` ապահո

վելով Երևանի բոլոր վարչական շրջանների համաչափ զարգացումը:
Երևանի վարչական սահմանները սահմանված են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով:
Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններն են Երևանի ավագանին, Երևանի քաղաքապետը: Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները գործում են իրենց նստավայրում` Արգիշտիի փողոց 1 հասցեում: Ավագանու որոշմամբ ավագանին իր գործունեությունը (ներառյալ` նիստերի անցկացումը) կարող է կազմակերպել այլ վայրում:
Տարածքային կառավարումը Երևանում իրականացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը: Կառավարության որոշմամբ Երևանում տարածքային կառավարման որոշակի գործառույթներ կարող են փոխանցվել գործադիր իշխանության հանրապետական այլ մարմինների։

Երևանն արդեն 2795 տարեկան է:
Մ.թ.ա 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհի Վանա լճի ավազանում առաջանում է Վանի հայկական (Արարատյան) թագավորությունը` Ուրարտուն, Բիայնիլին: Պետության հիմնադիրը Արամե թագավորն էր: Վանի թագավորությունը ժամանակի ամենազարգացած տերություններից էր:
Արգիշտի Ա արքան իր տիրակալության 5-րդ տարում` մ.թ.ա. 782թ., հիմնադրում է Էրեբունի ամրոց-քաղաքը` ներկայիս Երևանը, որը դառնում է երկրի վարչատնտեսական կարևորագույն կենտրոններից մեկը: Էրեբունու հիմնադրման տարեթիվը ստույգ հայտնի է մեզ հասած սեպագիր արձանագրությունից.
«Խալդի աստծո մեծությամբ, Արգիշտին` Մենուայի որդին, ասում է. այս հզոր ամրոցը կառուցեցի, սահմանեցի Էրեբունի անունը Բիայնիլի երկրի հզորության համար, ի սարսափ թշնամական երկրների: Արգիշտին ասում է. հողը ամայի էր, հզոր գործեր ես այնտեղ կատարեցի Խալդի աստծո մեծությամբ, Արգիշտի` Մենուայի որդի, թագավոր հզոր, թագավոր Բիայնիլի երկրի, տերը Տուշպա քաղաքի»:

Մեր մայրաքաղաքի անունը գալիս է դեռևս ուրարտական շրջանից` Էրեբունուց: Ուրարտագիտությունից հայտնի է, որ ուրարտերեն «Բ» հնչյունը հայերենում հնչում է «Վ»: Այստեղից էլ Էրեբունի անունը ձևափոխվել է և դարձել Երևան: Երևանը գտնվում է Արարատյան դաշտի եզրին, Հրազդան գետի երկու ափերին` ծովի մակերևույթից 900-1200 մետր բարձրության վրա: Քաղաքի կլիման խիստ ցամաքային է` շոգ ու չոր ամառ և համեմատաբար խստաշունչ ձմեռ:
Քաղաքը վարչական սահմանով հարում է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերին:

12/08/2026

Գնացքի հարվածից դեռահաս է մահացել
Նյութի աղբյուրը` http://yn.am/?index&p=152942&l=am

Call now to connect with business.

Կրակոց՝ Արարատի մարզում․ կա զոհ Նյութի աղբյուրը`
12/08/2026

Կրակոց՝ Արարատի մարզում․ կա զոհ
Նյութի աղբյուրը`

Օգոստոսի 5-ին կրակոց է հնչել Արարատի մարզում, որը ողբերգական ավարտ է ունեցել։ Այդ օրը ժամը 08:15-ի սահմաններում Մասիս բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթա....

Քարթինգի Հայաստանի ազգային թիմը մեկնում է Հունաստան. առանց մրցուղիների` դեպի մեծ հաղթանակներ Նյութի աղբյուրը`
11/08/2026

Քարթինգի Հայաստանի ազգային թիմը մեկնում է Հունաստան. առանց մրցուղիների` դեպի մեծ հաղթանակներ
Նյութի աղբյուրը`

Օրերս անցկացված «Համահայկական քարթինգի առաջնություն 2026»-ն ամփոփվեց տպավորիչ եզրափակչով․ սեպտեմբերին հայ արշավորդները մասնակցելու են Հունաստանի 8-ժամյա միջազգայ...

30/07/2026

YOKO-ն հնգամյա հայկական բրենդ է, որն իր կայացման ճանապարհն անցել է Հայէկոնոմբանկի հետ համագործակցությամբ: Ընկերության հիմնադիրներ Ռաֆայել Վարդանյանն ու Դավիթ Լևոնյ....

28/07/2026

Բանկը ժամկետից շուտ ավարտել է 5մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով դոլարային պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման գործընթացը: Պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան...

23/07/2026
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը Նյութի աղբյուրը`
22/06/2026

AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
Նյութի աղբյուրը`

Ճամփորդական շրջանն իր լիակատար ընթացքի մեջ է: Եվ սա լավագույն պահն է ճամփորդական փաթեթ ձեռքբերելու համար: Հայէկոնոմբանկն իր պրեմիում քարտապաններին առաջարկում է AEB ...

Կրակոցներ և վիրավորներ Սիսվանի փողոցում․ ի՞նչ էր կատարվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Նյութի աղբյուրը`
22/06/2026

Կրակոցներ և վիրավորներ Սիսվանի փողոցում․ ի՞նչ էր կատարվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նյութի աղբյուրը`

Կրակոցների վայրում հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններից կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր և կրակոցից վնասված ավտոմեքենա։ Մանրամասները՝ armlur.am-ի տ...

Address

Yerevan
0075

Alerts

Be the first to know and let us send you an email when Երևան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Երևան:

Shortcuts

Share