Horizon 95

Horizon 95 строительная компания

Եթե հայ ժողովրդի խիզախ ոգին ծնունդ տվեց պետականությանը, ապա նույն ժողովրդի մեծատաղանդ միտքը՝ հերոսամարտը հավերժացնող Սար...
28/05/2026

Եթե հայ ժողովրդի խիզախ ոգին ծնունդ տվեց պետականությանը, ապա նույն ժողովրդի մեծատաղանդ միտքը՝ հերոսամարտը հավերժացնող Սարդարապատի հոյակերտ հուշահամալիրին։

Մայիսի 9- ը ԵՌԱՏՈՆ է հիմա ու միշտ:
09/05/2026

Մայիսի 9- ը ԵՌԱՏՈՆ է հիմա ու միշտ:

Շնորհավոր 100 ամյա հոբելյանդ, Երևանի Ջիմ  Վարպետի, ուսուցչի, ընկերոջ շիրիմին ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին նրա վառ հ...
18/04/2026

Շնորհավոր 100 ամյա հոբելյանդ,
Երևանի Ջիմ

Վարպետի, ուսուցչի, ընկերոջ շիրիմին ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին նրա վառ հիշատակը, Հորիզոն 95 ընկերության նախագահ Գագիկ Գալստյանը, տնօրեն Աիդա Խաչատուրյանը, Ճարտարապետներ Մկրտիչ Մինասյանը, Ասլան Մխիթարյանը,Նարեկ Սարգսյանը , Կարեն Ռաշիդյանը, Արև Սամուելյանը, Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը, Շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանը, տնօրեն Գուրգեն Մինասյանը, Արմեն Ղուլարյանը և այլոք:
Յուրաքանչյուրը իր մեծ ու լուսավոր հիշողությունը ունի Ջիմ Թորոսյանի հետ կապված, խոսեցին, հիշեցին, կիսվեցին ու կրկին զգացին Մեծի կարոտն ու կարիքը;

Հորիզոն 95 ընկերության նախագահ Գագիկ Գալստյանը հանդիսանալով քաղաքաշինության կոմիտեում ձևավորված  քաղաքաշինական խորհրդի ա...
19/03/2026

Հորիզոն 95 ընկերության նախագահ Գագիկ Գալստյանը հանդիսանալով քաղաքաշինության կոմիտեում ձևավորված քաղաքաշինական խորհրդի անդամ , մարտի 17-ին քաղաքաշինության կոմիտեում մասնակցում էր Հայաստանի Հանրապետության հրատապ լուծում պահանջող խնդիրների քննարկմանը և լուծման ուղիների կանխորոշմանը ուղղված նիստին:

Շինարարները միշտ են կնամեծար եղել, իսկ հատուկ օրերին էլ ավելի ուշադիր են դառնում գործըկերուհիների նկատմամբ, ծաղիկներ, նվ...
09/03/2026

Շինարարները միշտ են կնամեծար եղել, իսկ հատուկ օրերին էլ ավելի ուշադիր են դառնում գործըկերուհիների նկատմամբ, ծաղիկներ, նվերներ, քաղցրավենիք, կոնյակ ու անթիվ , անհամար հաճոյախոսություններ, մի խոսքով ՙՀորիզոն 95՞-ում օրը տոնական էր:
Բայց սա դեռ ամենը չէ, Հայաստանի շինարարների և շինյութերի արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը ի դեմս նախագահ Լյուդվիգ Սարգսյանի և շինարարների միությունը , ի դեմս տնօրեն Գուրգեն Մինասյանի կազմակերպել էին ՙԿանայք շինարարության ոլորտում 2026՚ խորագրով տոնական միջոցառումը: Միջոցառման ընթացքում հատուկ անվանակարգերում , որն է բացառիկ մասնագիտական գործունեություն, կազմակերպչական հատկանիշներ և թիմային ոգի իրենց գործունեությունում, գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պարգևատրվեցին նվերներով, պատվոգրերով և ծաղիկներով:
՞Հորիզոն 95՞ ընկերության գլխավոր տնօրեն Աիդա Խաչատուրյանը շինարարության ոլորտում ցուցաբերած բարեխիղճ աշխատանքի, ստեղծագործ մտածողության և թիմային ոգու ամրապնդման գործում ունեցած նշանակալի ներդրման համար ՞Կառուցողական առաջնորդ՞ անվանակարգում պարգևատրվեց պատվոգրով և խորհրդանշական հուշանվերով, իսկ Հորիզոն 95-ի ճարտարապետ Թամարա Լալայանը ՝ ՙԵրիտասարդ մասնագետ՚ անվանակարգում պարգևատրվեց պատվոգրով և նվերներով:
Եվ այս ամենը բարձրակարգ երաժշտության և համեղ ուտեստների ուղեկցությամբ:

Սույն թվականի հունվարի 15-ից 22-ը   ընկերության  հիմնադիր նախագահ՝ Գագիկ Գալստյանը և տնօրեն Աիդա Խաչատուրյանը, Երուսաղեմ...
30/01/2026

Սույն թվականի հունվարի 15-ից 22-ը ընկերության հիմնադիր նախագահ՝ Գագիկ Գալստյանը և տնօրեն Աիդա Խաչատուրյանը, Երուսաղեմի հայոց Պատրիարք Տ.Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկեանի հատուկ հրավերով գտնվում էին Իսրայել պետությունում, հեռուստածրագրի համատեղ նախաձեռնությամբ մասնակցելու Սուրբ Ծննդյան արարողությանը Ավետյաց երկրում:
Հունվարի 20-ին Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Հելեն և Էդուարդ Մարտիկյան թանգարանում, Ամենապատիվ Տեր Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի բարձր ներկայությամբ կայացած պաշտոնական հանդիպմանը Գագիկ Գալստյանը, որպես խորը գնահատանքի նշան երկարամյա բեղմնավոր գործունեության, հայ ժողովրդի զարգացման գործում ունեցած արժեքավոր ներդրման, բարեգործության և հասարակությանը մատուցած ակնառու ծառայության համար, պարգևատրվեց Երուսաղեմի Հայոց Պատրարքության Սուրբ Հակոբ Գլխադիրի շքանշանով:

Երեկ, այսօր ու միշտՄեր անվտանգության ու խաղաղության գրավականը:Շնորհավոր տոնդ Հայկական բանակ, շնորհավոր տոնդ հայ զինվոր:Շ...
28/01/2026

Երեկ, այսօր ու միշտ
Մեր անվտանգության ու խաղաղության գրավականը:
Շնորհավոր տոնդ Հայկական բանակ, շնորհավոր տոնդ հայ զինվոր:
Շնորհակալություն:

Մեր կյանքը՝ ձեր կյանքի գնով...Հավերժ փառք բոլոր ընկածներին:
27/01/2026

Մեր կյանքը՝ ձեր կյանքի գնով...
Հավերժ փառք բոլոր ընկածներին:

Քրիստոս ծնավ ու հայտնեցավՈւ սեր ավետեց ու խաղաղություն, քանզի Աստված Սեր է:
05/01/2026

Քրիստոս ծնավ ու հայտնեցավ

Ու սեր ավետեց ու խաղաղություն, քանզի Աստված Սեր է:

Address

Byuzand 99
Yerevan
002

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 17:00

Telephone

+37410538856

Alerts

Be the first to know and let us send you an email when Horizon 95 posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Horizon 95:

Share