Ճառագայթ բնակելի համալիր / Charagayt Residential Complex

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Ճառագայթ բնակելի համալիր / Charagayt Residential Complex

Ճառագայթ բնակելի համալիր / Charagayt Residential Complex 🏙️ 7 բնակելի շենքեր 14,16,18 հարկ
🏡 619 բնակարան
🚙 420 ավտոկայանատեղի
📤 2 բարձրակարգ վերելակներ
📍 Արաբկիր համայնք, Ադոնց 19/8
www.charagayt.am

Սիրելի՛ շահառուներ,Ականջալուր լինելով շրջայցեր կազմակերպելու Ձեր առաջարկին՝ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ սույն թվակա...
01/10/2024

Սիրելի՛ շահառուներ,

Ականջալուր լինելով շրջայցեր կազմակերպելու Ձեր առաջարկին՝ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ սույն թվականի հոկտեմբերի 3-ին նախատեսվում է առաջին շրջայցը դեպի «Ադոնց» բնակելի համալիր: Շրջայցի ընթացքում հնարավորություն կունենաք մուտք գործել շինարարության հրապարակ, տեղում ծանոթանալ շինարարության ընթացքին: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ շրջայցին մասնակցելու հնարավորություն կունենա 20 շահառու՝ յուրաքանչյուր բնակարանի գծով մեկ սեփականատեր (համասեփականատեր) սկզբունքով: Հաշվի առնելով շրջայցի մասնակիցների սահմանափակ քանակը՝ շրջայցերը կկրեն շարունակական բնույթ: Այդ կերպ հնարավոր կլինի ապահովել շահառուների ճնշող մեծամասնության մասնակցությունը:

Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել ստորև նշված հղմամբ: Գրանցման նպատակով անհրաժեշտ է լրացնել շրջայցի մասնակցի (բնակարանի սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ) և բնակարանի տվյալները, ինչպես նաև մասնակցի կոնտակտային տվյալները (հեռախոսահամար և էլեկտրոնային փոստի հասցե): Շրջայցին կմասնակցեն առավել շուտ գրանցված շահառուները:

Շրջայցի մասնակիցներին հորդորում ենք խստագույնս հետևել անվտանգության կանոններին, կրել տրամադրվող անհատական պաշտպանության միջոցները:

Շրջայցին մասնակցելու համար խնդրում ենք հոկտեմբերի 3-ին, 10։00-ին այցելել ՄԼ ՄԱՅՆԻՆԳ ընկերության գլխամասային գրասենյակ, Ն․Ադոնց 21/3, որտեղ 30-40 րոպե քննարկումից հետո հանդիպումը կշարունակվի շինարարության հրապարակում՝ Ադոնց 19/19 հասցեում։

Շրայցին կարող են մասնակցել բացառապես գրասենյակ այցելած/գրանցված շահառուները։

Հարգանքով՝

ՄԼ ՄԱՅՆԻՆԳ ՍՊԸ

Սիրելի՛ շահառուներ, Ականջալուր լինելով շրջայցեր կազմակերպելու Ձեր առաջարկին՝ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ սույն թվականի հոկտեմբերի 3-ին նախատեսվում է առաջին ....

Ճառագայթ բնակելի համալիրի հարգելի՛ բնակիչներ,Նկատի ունենալով Ադոնց 19/8 հասցեի 1-ին փուլի շահագործման հանձնված 1,2,3,4 (...
03/02/2024

Ճառագայթ բնակելի համալիրի հարգելի՛ բնակիչներ,
Նկատի ունենալով Ադոնց 19/8 հասցեի 1-ին փուլի շահագործման հանձնված 1,2,3,4 (A,B,C,D) մասնաշենքերի կառավարումը համատիրության միջոցով իրականացնելու հրամայականը, այդ գործընթացին կազմակերպչական-վարչարարական բնույթի աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ բազմաթիվ շահառուներից ստացված հորդորները՝ ՄԼ ՄԱՅՆԻՆԳ ընկերության կողմից նախաձեռնվել է համատիրության հիմնադրման գործընթացին աջակցության նախաձեռնություն։
Հայտնում ենք, որ համաձայն «Համատիրության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝
Համատիրությունն ստեղծվում է հիմնադրման միջոցով:
Համատիրության հիմնադիր կարող են հանդիսանալ քաղաքացիները, իրավաբանական անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը և համայնքները:
Նույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
Համատիրություն հիմնադրել ցանկացող անձինք (հիմնադիրները) կնքում են պայմանագիր:
Համատիրության հիմնադրման փաստաթուղթը ստորագրելու ցանկություն ունեցող մեր բնակիչներին 03․02․2024թ-ից հրավիրում ենք ՄԼ Մայնինգ ընկերության Ադոնց 21/3 հասցեի գլխամասային գրասենյակ՝ նոր բնակելի թաղամասում Ձեր իսկ բարեկեցիկ համակեցությանն ուղղված առաջին քայլը կատարելու։
Քայլերի հերթականությունը հետևյալն է․
I. Այն շահառուներին, ովքեր արդեն իսկ ստորագրել են նոտարական վավերացմամբ անշարժ գույքի փոխանցման ակտերը, խնդրում ենք մոտենալ ՄԼ ՄԱՅՆԻՆԳ ընկերության գրասենյակ՝ համատիրության կանոնադրության հաստատման, համատիրության նախագահ-կառավարչի ընտրության հարցերը ներառող քվեաթերթիկը ստորագրման։
II. Այն շահառուներին, ովքեր դեռ չեն ստորագրել նոտարական վավերացմամբ անշարժ գույքի փոխանցման ակտերը, վերը նշված քվեաթերթիկը կներկայացվի նոտարական գրասենյակում։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ օրենքով սահմանված կարգով Համատիրություն ստեղծելու վերաբերյալ հիմնադիր պայմանագիրը ստորագրելու, վերը նշված քվեաթերթիկների արդյունքներն ամփոփելու, փաստագրելու և դրանից բխող հետագա միջոցառումները մեկնարկելու համար համար սահմանված է հիմնադիր ժողովի ձևավորում, որի մասնակիցների նվազագույն քանակ օրենքով սահմանված չէ։
Ըստ այդմ, առաջարկում ենք, բոլոր մասնաշենքերի ներկայացվածությունն ապահովելու նպատակով մինչև սույն թվականի փետրվարի 10-ը յուրաքանչյուր մասնաշենքից (այդ թվում՝ E,F,G/5,6,7) առնվազն մեկ թեկնածու առաջադրել, ով կներկայանա մեր գրասենյակ և կստորագրի կից հիմնադիր պայմանագիրը։ Ի գիտություն հայտնում ենք, որ վերը նշված պայմանագրի ստորագրումը որևէ կերպ չի նշանակում, որ կառավարումն իրականացվելու է հիշյալ անձանձ կողմից։
Հարգանքով՝
ՄԼ ՄԱՅՆԻՆԳ տնօրինություն
Հ․Գ․ Քվեաթերթիկում ներկայացված առաջարկները գեներացվել են մինչ օրս հանրային տիրույթում տեղադրված-ներկայացված առաջարկներից։
Հաշվի առնելով համալիրի 2-րդ փուլի՝ E,F,G (5,6,7) մասնաշենքերի նույն հասցեում տեղակայվածության հանգամանքը՝ առաջարկում ենք գործընթացին մասնակից դարձնել նաև հիշյալ շենքերի շահառուներին, որոնց սպասարկման վճարների գանձման մեկնարկի և այլ հարցերի վերաբերյալ որոշումները հետագայում կկայացվի համատիրության վարչության կողմից։
Թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով վերահաստատում ենք, որ այս քայլով ՄԼ ՄԱՅՆԻՆԳ ընկերությունը որևէ կերպ չի փորձում ստանձնել համատիրության գործառույթները կամ կառավարումը, և այս քայլը միտված է զուտ համատիրության ձևավորման գործընթացը հեշտացնելուն և լավարկելուն։

30/11/2023

Ճառագայթ բնակելի համալիրի 2-րդ փուլի հարգելի շահառուներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2-րդ փուլի շինարարական աշխատանքները թևակոխել են ավարտական փուլ, և ընկերությունը լավագույն ջանքերի սկզբունքով նախատեսում է ավարտել շինարարությունը սահմանված ժամկետներում։

Այն շահառուները, ում բնակարաններում ավարտվել են պատերի ներքին բաժանման և/կամ հարդարման աշխատանքները, սույն թվականի դեկտեմբերի 11-ից կիրազեկվեն և հնարավորություն կստանան իրականացնելու կահույքի կամ այլ նպատակով չափագրության աշխատանքները։
Հընթացս, աշխատանքների ավարտվածությանը զուգահեռ կիրազեկվեն նաև այլ շահառուները։

Հարգանքով՝
ՄԼ Մայնինգ

ՄԼ ՄԱՅՆԻՆԳ ընկերության 1ին ամենամեծ նախագիծը, որը արդեն հանձնված է շահագործման։ Ճառագայթ բնակելի համալիր / Charagayt Res...
19/10/2023

ՄԼ ՄԱՅՆԻՆԳ ընկերության 1ին ամենամեծ նախագիծը, որը արդեն հանձնված է շահագործման։

Ճառագայթ բնակելի համալիր / Charagayt Residential Complex

Սիրելի շահառուներ,Ուրախ ենք տեղեկացնել, որ Երևան քաղաքի Ադոնցի 19/8 հասցեում Ճառագայթ բնակելի համալիրի 1 փուլով կատարվող...
10/10/2023

Սիրելի շահառուներ,

Ուրախ ենք տեղեկացնել, որ Երևան քաղաքի Ադոնցի 19/8 հասցեում Ճառագայթ բնակելի համալիրի 1 փուլով կատարվող շինարարական աշխատանքները ավարտվեցին։

Կից ներկայացվում է Երևան համայնքի կողմից տրամադրված ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը):

Բնակելի համալիրի հաջող շին. ավարտը խոսում է ընկերության նվիրվածության մասին ապագա բնակիչների նկատմամբ:

Շահագործման է հանձնվել համալիրի 14 հարկանի A, B, C և D մասնաշենքերը:

ML Mining ընկերությունը շնորհավորում է բոլոր բնակիչներին նոր ձեռքբերման կապակցությամբ։

Հ.Գ. Փոխանցման ակտերի նոտարական վավերացման գործընթացը կմեկնարկի հոկտեմբերի 17-ից, որի վերաբերյալ լրացուցիչ կիրազեկվի:

17/08/2023

ML Mining

Երևան քաղաքի Ադոնցի 19/8 հասցեում՝ մոտ 17000 մ² տարածքի վրա կառուցվող Ճառագայթ բնակելի համալիր / Charagayt Residential C...
17/08/2023

Երևան քաղաքի Ադոնցի 19/8 հասցեում՝ մոտ 17000 մ² տարածքի վրա կառուցվող Ճառագայթ բնակելի համալիր / Charagayt Residential Complex 1 փուլով կատարվող շինարարական աշխատանքների ավարտին հաշված օրեր են մանցել։

Մեր շինարարները ջանք ու եռանդ չեն խնայում համալիրի յուրաքանչյուր մանրուք լավագույն կերպով իրագործելու հարցում:

Շուտով շահագործման է հանձնվելու համալիրի 14 հարկանի A, B, C և D մասնաշենքերը, որոնք ընդգրկում են թվով 364 բնակարան։ Դրանցից 2
00-ը նախատեսված են հանրային ծառայողների համար։

Առաջիկայում համալիրի տարածքում կբացվի նաև Yerevan City սուպերմարկետների ցանցի հերթական մասնաճյուղը, ինչն ավելի հարմարավետ կդարձնի բնակիչների կենցաղը։

🏗️ ML Mining

03/07/2023

Հարգելի շահառուներ,
Ինչպես արդեն հայտարարվել էր, սույն թվականի հուլիսի 3-ից Ճառագայթ բնակելի համալիրի այն շահառուները, ում բնակարանները հանձնվելու են չվերանորոգված վիճակում, կարող են մեկնարկել վերանորոգման աշխատանքները։
Վերը նշված գործընթացը սահուն և կազմակերպված իրագործելու համար հայտնում ենք, որ 04/04/2023թ․-ից սկսած շահառուները (այդ թվում նաև այն գնորդները, որոնք չեն հանդիսանում «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ» ծրագրերի շահառու) կարող են մոտենալ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ընկերության գրասենյակ՝ ք․Երևան, Ադոնց 21/3 հասցե, և ստանալ համապատասխան փաստաթուղթ (անցագիր)՝ շինհրապարակ և բնակարան մուտք գործելու նպատակով։

❗️ Ուշադրություն ❗️Հարգելի հետևորդներ, տեղեկացնում ենք, որ ML Mining ընկերության գլխամասը տեղափոխվել է Ադոնց 21/3, Արաբկ...
10/06/2023

❗️ Ուշադրություն ❗️
Հարգելի հետևորդներ, տեղեկացնում ենք, որ ML Mining ընկերության գլխամասը տեղափոխվել է Ադոնց 21/3, Արաբկիր Վ/Շ 📍
Այսուհետ բնակարանների ձեռք բերման և ամրագրումների համար այցելեք մեր նոր գրասենյակ 🏢

📱 (099) 410 009, (095) 510 009, (095) 880 009
🔗 mlmining.am

#բնակարան #բնակարանկառուցապատողից

10/11/2022

Ճառագայթ բնակելի համալիր

09/11/2022

Ադոնց 19/19 հասցեում կառուցվող համալիրի շին աշխատանքների ընթացքը

14/10/2022

Ճառագայթ բնակելի համալիր / Charagayt Residential Complex-ի վերանորոգված բնակարանների՝ Տարբերակ 1 և Տարբերակ 3-ի սալիկների տեսքը

Address

Adonts 19/8
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00

Telephone

+37499410009

Alerts

Be the first to know and let us send you an email when Ճառագայթ բնակելի համալիր / Charagayt Residential Complex posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Ճառագայթ բնակելի համալիր / Charagayt Residential Complex:

Share