Հերոսների Վերականգնողական Քաղաք/Rehabilitation City of Heroes

  • Home
  • Armenia
  • Proshyan
  • Հերոսների Վերականգնողական Քաղաք/Rehabilitation City of Heroes

Հերոսների Վերականգնողական Քաղաք/Rehabilitation City of Heroes · Больница

«Հերոսների Վերականգնողական Քաղաք»-ում հիմնվել է հոգեկան առողջության կենտրոն, որի նպատակն է հիմնական բուժման մեթոդներին զուգահեռ ապահովել այնտեղ բուժում ստացող անձանց հոգեբանական, մտավոր և սոցիալական վերականգնումը:

16/09/2026
🎷 Ո՞վքեր են այս ձայները։ Ո՞վքեր են այն արտիստները, ովքեր սեպտեմբերի 18-ին մեր երեկոն կդարձնեն առանձնահատուկ։Սեպտեմբերի 1...
14/09/2026

🎷 Ո՞վքեր են այս ձայները։ Ո՞վքեր են այն արտիստները, ովքեր սեպտեմբերի 18-ին մեր երեկոն կդարձնեն առանձնահատուկ։

Սեպտեմբերի 18-ին «Հերոսների վերականգնողական քաղաք»-ում հնչելու է Artsakh Jazz Orchestra / Արցախ ջազ նվագախումբ-ի ջազային համերգը՝ ղեկավար՝ Տիգրան Լալայան:
Համերգը նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին։

Նվագախմբի հետ հանդես կգան իրենց գեղեցիկ ու յուրահատուկ կատարումներով՝

🎤 Մարիա Խանդանյան
🎤 Կառլեն Մարգարյան
🎤 Արփի Մնացականյան
🎤 Գոռ Հայրապետյան

Սպասվում է մի երեկո, որտեղ կհանդիպեն ջազը, կենդանի երաժշտությունը, հզոր ձայներն ու «Հերոսների վերականգնողական քաղաք»-ի յուրահատուկ այգու մթնոլորտը։

🎶 Ծրագրում՝ հայտնի ջազային ստեղծագործություններ, հայկական և համաշխարհային հեղինակների երաժշտություն, վոկալ կատարումներ, մենակատարներ և, իհարկե, մի քանի պրեմիրաներ։

🍷 Երեկոն կսկսվի գինու հյուրասիրությամբ, իսկ երաժշտությունը կշարունակվի արդեն ջազի տրամադրությամբ։

Եվ ամենակարևորը՝ ձեր մասնակցությունը պարզապես համերգի այցելություն չէ։ Տոմսերից ստացված հասույթն ուղղվելու է զինվորների անվճար հոգեբանական և հոգեկան առողջության ծառայություններին։

Այսինքն՝ դուք գալիս եք ջազ լսելու, վայելելու գեղեցիկ երեկոն, հանդիպելու ընկերներին, իսկ ձեր ներկայությամբ միաժամանակ աջակցում եք շատ կարևոր գործի։

📅 Սեպտեմբերի 18
🕡 18:30
📍 «Հերոսների վերականգնողական քաղաք»
🎟️ Տոմսը՝ 10,000 դրամ, ներառյալ գինու հյուրասիրությունը։

4 ձայն։ 1 նվագախումբ։ 1 գեղեցիկ երեկո։
Մնացածը՝ սեպտեմբերի 18-ին։ 🎷❤️

#ԱրցախՋազՆվագախումբ #Սեպտեմբերի18 #Ջազ #ՀերոսներիՎերականգնողականՔաղաք

11/09/2026

Համերգային Ծրագիր🎶

🎷 Սեպտեմբերի 18-ին Հերոսների Քաղաքում՝ ջազային առանձնահատուկ երեկո։

Բացօթյա այգու գեղեցիկ միջավայրում մեզ սպասվում է Artsakh Jazz Orchestra / Արցախ ջազ նվագախումբ-ի համերգը՝ հատուկ ընտրված ռեպերտուարով։

🎶 Կհնչեն աշխարհահռչակ ջազային ստեղծագործություններ, ինչպես նաև հայ կոմպոզիտորների հայտնի գործեր։ Իսկ երեկոյի ընթացքում սպասվում են նաև պրեմիերաներ։

🕡 Սկիզբ՝ 19:00
🎟 Տոմս՝ 10,000 դրամ

Այս երեկոն նաև բարեգործական նպատակ ունի․ տոմսերի վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է զինվորների անվճար բուժման և հոգեբանական աջակցության ծրագրերին։

Միացեք մեզ՝ վայելելու լավ երաժշտություն, գեղեցիկ միջավայր և միաժամանակ աջակցելու կարևոր գործի։ ❤️

Սեպտեմբերի 18-ին հանդիպում ենք Հերոսների Քաղաքում։ 🇦🇲🎷

09/09/2026

«Արցախ» ջազ նվագախումբը սեպտեմբերի 18-ին ելույթ կունենա Հերոսների Քաղաքի բացօթյա այգում։

Տիգրան Լալայանի ղեկավարած համերգային ծրագիրը կուղեկցվի գինու հյուրասիրությամբ և նվիրված է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին։ Ամրագրեք ձեր մասնակցությունը Eventhub-ում։

📅 Սեպտեմբերի 18, 19:00
📍 Հերոսների Վերականգնողական Քաղաք
🎟 10 000 դրամ
🔗 https://eventhub.am/am/concert/event/live-jazz-2c52a610-1dea-4a4a-b076-7eaf600b73a2?utm_source=fb-posting&utm_content=live-jazz

🏺 Կավի մեջ՝ պատմություններ, որոնք խոսում են առանց բառերի...Սիրով հրավիրում ենք Ձեզ  մեր երկամսյա թերապևտիկ կավագործությա...
09/09/2026

🏺 Կավի մեջ՝ պատմություններ, որոնք խոսում են առանց բառերի...

Սիրով հրավիրում ենք Ձեզ
մեր երկամսյա թերապևտիկ կավագործության ծրագրի ամփոփիչ ցուցահանդեսին։

Ցուցահանդեսում ներկայացված են զինվորների, զոհված զինվորների ծնողների և Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ստեղծած աշխատանքները։

Յուրաքանչյուր աշխատանք իր մեջ պահում է մի ամբողջ աշխարհ՝ հիշողություն, ապրում, ցավ, սեր, ուժ և վերագտնելու ճանապարհ։

Երբեմն մարդու ամենախորը զգացումները բառեր չեն գտնում։ Այդ պահին խոսում են ձեռքերը։ Կավը դառնում է ինքնարտահայտման լեզու, իսկ ձևավորված յուրաքանչյուր աշխատանք՝ անձնական պատմության մի մասնիկ։

Այս ցուցահանդեսը պարզապես ստեղծագործությունների ցուցադրություն չէ։
Այն մարդկանց պատմություններն են՝ պատմված կավի միջոցով։

Եկեք միասին նայելու այդ պատմություններին, զգալու դրանց խորությունն ու արժևորելու այն ճանապարհը, որի ընթացքում կավը վերածվել է ուժի, իսկ ստեղծագործությունը՝ վերականգնման։
Նախագծի աջակից «Ամքոր Արմենիա» հիմնադրամ
Gohar Grigoryan

📅 Սեպտեմբերի 16
🕕 Ժամը՝ 13:00-16:00
📍 Հերոսների Վերականգնողական Քաղաք

Սիրով սպասում ենք Ձեզ։ 🤍

🎭 Սեպտեմբերի 16-ին Հերոսների Վերականգնողական Քաղաք/Rehabilitation City of Heroes-ում  կրկին մշակութային օր է։Այս անգամ ն...
08/09/2026

🎭 Սեպտեմբերի 16-ին Հերոսների Վերականգնողական Քաղաք/Rehabilitation City of Heroes-ում կրկին մշակութային օր է։

Այս անգամ ներկայացնում ենք «Բումերանգի վերադարձը» ներկայացումը՝ կյանքի շատ կարևոր գաղափարի մասին, որը հիշեցնում է՝ մեր յուրաքանչյուր քայլն ու վերաբերմունքը մի օր վերադառնում են մեզ։

🎬 Սցենարի հեղինակ՝ Հայկ Սեկոյան
🎭 Բեմադրությունը՝ Վահագն Գասպարյանի

Սիրով հրավիրում ենք միասին վայելելու մշակույթի, մտքի և գեղեցիկ զգացողությունների այս օրը։ ❤️

🎟️ Մուտքն ազատ է, տեղերը՝ սահմանափակ։

Եկեք միասին ստեղծենք ևս մեկ գեղեցիկ ու հիշարժան օր Հերոսների Քաղաքում։
Սպասում ենք ձեզ՝ լավ ներկայացման, ջերմ հանդիպման և մշակույթով լցված երեկոյի։ ❤️🌿

08/09/2026

🗓️Սեպտեմբերի 26
⏰16:00
📍Հերոսների վերականգնողական քաղաք

«Տոնի վերադարձը» | Մանկական երաժշտական ներկայացում 🎭

«Տոնի վերադարձը» ուսուցողական ու արկածային ներկայացում է համախմբվածության և միասնական ուժի մասին։ Այն պատմում է պալատական բնակիչների մասին, որոնք պայքարում են թագավորի որոշման դեմ, իսկ տոնը փրկում է Հայկ անունով գյուղացի փոքրիկ տղան։
Ամբողջ ներկայացումն ուղեկցվում է երաժշտական համարներով ու բազմաթիվ փորձություններով։ Կերպարները բեմից շփվում են փոքրիկ հանդիսատեսի հետ՝ նրանց դարձնելով հեքիաթային իրադարձությունների մասնակիցը։

🎟️Տոմսերի արժեքը՝ 5,000 դրամ

Պատվիրեք տոմսերն առցանց՝ https://www.tomsarkgh.am/hy/event/48554/ կամ զանգահարեք՝ ☎️ 060-276-000

Ticketon.am❤️
08/09/2026

Ticketon.am❤️

Այս սեպտեմբերին ջազը կհնչի Հերոսների Քաղաքում…

🎷 Սեպտեմբերի 18-ին, ժամը 19:00-ին, Հերոսների Քաղաքի բացօթյա գեղեցիկ այգում հանդես կգա «Արցախ» ջազ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Լալայան:

🇦🇲 Համերգը նվիրված է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին։

Տոմսերը կարող եք պատվիրել օնլայն՝ https://buy.ticketon.am/live-jazz-artsakh-jazz-orchestra
📲 +374 99 955 225

Address

Պռոշյան Գյուղ
Proshyan

Telephone

+37455039539

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Հերոսների Վերականգնողական Քաղաք/Rehabilitation City of Heroes posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share