NINE Architects

NINE Architects The main activity of the company is design of residential and public buildings, private houses; Inte

Լավագույն նախագծերը ծնվում են այնտեղ, որտեղ գաղափարները միավորվում են մեկ ուժեղ թիմի շուրջ։Nine Architects-ում մենք հավ...
19/05/2026

Լավագույն նախագծերը ծնվում են այնտեղ, որտեղ գաղափարները միավորվում են մեկ ուժեղ թիմի շուրջ։

Nine Architects-ում մենք հավատում ենք, որ թիմային մտածողությունն ու համագործակցությունը յուրաքանչյուր հաջող նախագծի հիմքն են։ Երբ միավորվում են փորձը, ստեղծարարությունը և ընդհանուր տեսլականը, արդյունքը դառնում է ավելի ամբողջական, մտածված և արժեքավոր։

Միասին ստեղծում ենք տարածքներ, որոնք խոսում են որակի, ներդաշնակության և գաղափարի ուժի մասին։

One step to perfection. ✨

📍 Պուշկին 1 հասցեում գտնվող «ՊետԱՊ»-ի շենքը, որը նախագծվել է Գևորգ Քոչարի, Կարո Հալաբյանի և Միքայել Մազմանյանի կողմից, հ...
12/05/2026

📍 Պուշկին 1 հասցեում գտնվող «ՊետԱՊ»-ի շենքը, որը նախագծվել է Գևորգ Քոչարի, Կարո Հալաբյանի և Միքայել Մազմանյանի կողմից, հայկական մոդեռնիստական ճարտարապետության կարևոր նմուշներից է։

Այս պատմական շենքում իրականացրել ենք 80 քմ մակերեսով բնակարանի ինտերիերի նախագիծ՝ հիմնված բնական նյութերի և ֆունկցիոնալ լուծումների վրա։

Պատվիրատուի հիմնական նախասիրություններն էին փայտը, քարը և ձեռագործ դետալները, որոնք դարձան ինտերիերի գաղափարական հիմքը։

Բնակարանի հատակագծում նախատեսվել է առանձնացված ննջասենյակ՝ սեփական սանհանգույցով։ Խոհանոցն ու հյուրասենյակը միավորված են մեկ ընդհանուր տարածքում՝ դեպի Պուշկինի փողոց բացվող պատուհաններով, իսկ ննջասենյակը տեղակայված է բակի հանգիստ հատվածում։

Դիզայներներ՝ .movsesyan

© All rights reserved: Nine Architects


Photo by

«Urartian Symphony»—բնակարան, որտեղ պատմությունը վերածվում է ժամանակակից կյանքի մասի ✨  Պատվիրատուի ցանկությունն էր ինտե...
22/04/2026

«Urartian Symphony»—բնակարան, որտեղ պատմությունը վերածվում է ժամանակակից կյանքի մասի ✨

Պատվիրատուի ցանկությունն էր ինտերիերում ընդգծել ուրարտական մոտիվները՝ ստեղծելով յուրահատուկ և հիշվող միջավայր։

45 քմ տարածքում մեր նպատակն էր հասնել առավելագույն հարմարավետության՝ խելացի հատակագծման և մտածված լուծումների շնորհիվ։ Յուրաքանչյուր դետալ նախագծված է այնպես, որ համադրվեն ֆունկցիոնալությունն ու գեղագիտությունը՝ ձևավորելով ներդաշնակ ամբողջություն։

Դիզայներներ՝ .movsesyan
Garegin Aghuzumtsyan

© All rights reserved: Nine Architects


Ծաղկաձորը հայտնի է որպես կուրորտային քաղաք՝ խիտ կառուցապատմամբ, բազմազան հյուրանոցներով ու հյուրատներով։ Այստեղ զարգացած...
17/02/2026

Ծաղկաձորը հայտնի է որպես կուրորտային քաղաք՝ խիտ կառուցապատմամբ, բազմազան հյուրանոցներով ու հյուրատներով։ Այստեղ զարգացած են ձմեռային սպորտաձևերը, իսկ բնությունը հիացնում է իր յուրահատուկ տեսարաններով։

Մեր առաջարկած հյուրատունը գտնվում է քաղաքի կենտրոնից ոչ շատ հեռու բարդ ռելիեֆի վրա։ Շրջապատված լինելով բազմատեսակ հյուրանոցներով՝ նախագծում փորձել ենք առանձնանալ ճարտարապետական լուծումներով և բովանդակությամբ։

Համալիրը կազմված է մի քանի փոքր, հարմարավետ առանձնատներից, ինչպես նաև ադմինիստրատիվ և ռեստորանային բլոկից, որտեղից բացվում է շքեղ համայնապատկեր։ Նախատեսված է նաև յոգայի կենտրոն։

FLOW («Հոսք») — այսպես ենք անվանել հյուրանոցը, քանի որ այն արտահայտում է տեղանքի բնույթը։ Այս մոտեցումը շեշտում է, որ ճարտարապետությունը ներդաշնակ է բնության հետ։

Ճարտարապետներ՝
Հասմիկ Հովսեփյան
Գարեգին Աղուզումցյան
Վիզուալիզացիա Հասմիկ Հովսեփյան



© Բոլոր իրավունքները պատկանում են Nine Architects

https://9architects.am

Դիլիջանը առանձնանում է իր ինքնատիպ ճարտարապետական միջավայրով և բնության հետ ձևավորված նրբազգաց փոխհարաբերությամբ։ Ներկայ...
04/02/2026

Դիլիջանը առանձնանում է իր ինքնատիպ ճարտարապետական միջավայրով և բնության հետ ձևավորված նրբազգաց փոխհարաբերությամբ։ Ներկայացված առանձնատունը նախագծվել է դիլիջանյան ճարտարապետական միջավայրի համատեքստում՝ որպես հիմնական ոգեշնչում ընդունելով տեղանքի լանդշաֆտային և միջավայրային առանձնահատկությունները։

Բնական նյութերի և ավանդական զարդապատկերների կիրառումը շենքը ներդաշնակորեն միավորում է միջավայրի հետ, դարձնելով այն բնության շարունակությունը։ Ճարտարապետական հորինվածքը արտահայտում է Frank Lloyd Wright-ի օրգանական ճարտարապետության գաղափարախոսությունը, որի համաձայն․
“A building should not be on the hill, but be of the hill.”

Այս մոտեցումը շեշտում է, որ ճարտարապետությունը պետք է ծնվի միջավայրից՝ դառնալով դրա անբաժանելի մասը։

Ճարտարապետ՝ Գարեգին Աղուզումցյան Garegin Aghuzumtsyan
Նախագծում, վիզուալիզացիա՝



https://9architects.am

© Բոլոր իրավունքները պատկանում են Nine Architects-ին։

Արամ Խաչատրյան համերգասրահի տոմսարկղը՝ նոր կերպարով.Nine Architects ճարտարապետական արվեստանոցը ներկայացնում է համերգասրա...
12/01/2026

Արամ Խաչատրյան համերգասրահի տոմսարկղը՝ նոր կերպարով.

Nine Architects ճարտարապետական արվեստանոցը ներկայացնում է համերգասրահի տոմսարկղի նոր տաղավարի հայեցակարգը, որը առաջարկվում է կառուցել ներկայիս տաղավարի տեղում։
Կառույցի երեք կողմերը պատված կլինեն հայելիներով՝ ընդգծելով համերգասրահի արտացոլանքը և ստեղծելով ներդաշնակ կապ շրջակա միջավայրի հետ, իսկ չորրորդ կողմը կկատարվի նույն քարով, որով երեսպատված է համերգասրահը՝ ապահովելով նյութական և գաղափարական շարունակականություն։

Ճարտարապետություն, որը միաժամանակ արտացոլում է և միաձուլվում 🎭🏛️

Ճարտարապետ՝ Գարեգին Աղուզումցյան
|Garegin Aghuzumtsyan|
Վիզուալիզացիա՝ Մանե Գրիգորյան

https://9architects.am

© Բոլոր իրավունքները պատկանում են Nine Architects-ին։

9architects ստուդիան փնտրում է փորձառու ինտերիեր դիզայներ՝ թիմին միանալու համար։Պահանջներ․▫️ Առնվազն 3 տարվա փորձ ինտերի...
24/12/2025

9architects ստուդիան փնտրում է փորձառու ինտերիեր դիզայներ՝ թիմին միանալու համար։

Պահանջներ․
▫️ Առնվազն 3 տարվա փորձ ինտերիեր դիզայնի ոլորտում
▫️ Ստեղծագործական մտածողություն և բարձր ճաշակ
▫️ Ինտերիեր նախագծերի մշակում (բնակելի և կոմերցիոն տարածքներ)
▫️ AutoCAD, 3ds Max / SketchUp կամ համանման ծրագրերի իմացություն
▫️ Ժամկետների պահպանման և թիմում աշխատելու կարողություն

Պարտականություններ․
▫️ Ինտերիեր նախագծերի գաղափարական և տեխնիկական մշակում
▫️ 3D վիզուալիզացիաների պատրաստում
▫️ Նյութերի, գույների և կահույքի ընտրություն
▫️ Նախագծերի իրականացումից մինչև ավարտ ուղեկցում

📩 Ուղարկեք Ձեր CV-ն և պորտֆոլիոն։
[email protected]

✨ Եթե սիրում եք մաքուր գծեր, լավ լույս և այն պահը, երբ նախագիծը «կենդանանում է»՝ մենք արդեն ընդհանուր լեզու ունենք 😉

#ինտերիերդիզայն #ինտերիերդիզայներ



🇬🇧 English version

🔎 9architects studio is looking for an experienced Interior Designer to join our team.

Requirements:
▫️ At least 3 years of experience in interior design
▫️ Strong aesthetic sense and creative thinking
▫️ Experience in designing residential and commercial interiors
▫️ Proficiency in AutoCAD, 3ds Max / SketchUp or similar software
▫️ Ability to meet deadlines and work as part of a team

Responsibilities:
▫️ Concept development and technical design of interior projects
▫️ Creation of 3D visualizations
▫️ Selection of materials, colors, and furniture
▫️ Project support from concept to completion

📩 Please send your CV and portfolio.
[email protected]

✨ If you love clean lines, good lighting, and that moment when a design finally comes to life — we might already be a perfect match 😉

Zetetic Architects Alliance
15/09/2025

Zetetic Architects Alliance

Վաղուց սպասված․․
հերթական հանդիպումներ մասնագիտական փորձի փոխանակման շրջանակներում․․
"Ճարտարապետական շաբաթ" 2025
Սպասում ենք բոլորին․․!!

«Լույսի ու ստվերի խաղը, երբ ապագա շենքի ուրվագիծը ծնվում է թղթի վրա։ ✏️☀️»NINE Architects
12/08/2025

«Լույսի ու ստվերի խաղը, երբ ապագա շենքի ուրվագիծը ծնվում է թղթի վրա։ ✏️☀️»

NINE Architects

Address

Hrachya Kochar 13, Studio 74
Erevan
0033

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37493978777

Alerts

Be the first to know and let us send you an email when NINE Architects posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to NINE Architects:

Share