16/07/2026
Հաճախ մեզ հարցնում են՝ «Տարին մեկ անգամ ֆիլտրերը լվանալը բավարա՞ր է»։
Մեր պատասխանն է՝ «Ո՛չ, բավարար չէ»։
Օդորակիչի ակտիվ աշխատանքի ժամանակ (ամռան շոգին կամ ձմռան ցրտին) ֆիլտրերը պետք է լվանալ յուրաքանչյուր 2-4 շաբաթը մեկ անգամ։
Ինչո՞ւ է դա կարևոր․
1․ Կեղտոտ ֆիլտրը կուտակում է փոշի, բակտերիաներ ու սնկեր, որոնք հետո շնչում եք Դուք և Ձեր երեխաները։
2․ Մաքուր ֆիլտրերով օդորակիչն աշխատում է թեթև և սպառում է զգալիորեն քիչ էլեկտրաէներգիա։
3․ Խցանված ֆիլտրերի պատճառով սարքավորումը գերտաքանում է և կարող է շարքից դուրս գալ։
👉 Ինչպե՞ս անել դա ինքնուրույն (նայեք նկարին)․
1. Անջատեք օդորակիչը հոսանքից։
2. Բացեք դիմացի կափարիչը և հանեք ցանցե ֆիլտրերը։
3. Լվացեք սովորական հոսող ջրով (առանց կոպիտ քիմիական նյութերի)։
4. Թողեք ամբողջությամբ չորանա, տեղադրեք հետ և վերջ։
⚠️ Կարևոր է․ Այս պարզ քայլը կարող եք անել ինքնուրույն և անվճար։ Սակայն տարեկան առնվազն 1 անգամ անհրաժեշտ է կատարել ամբողջական խորը մաքրում (ներքին ու արտաքին բլոկների լվացում բարձր ճնշմամբ, ախտահանում, դրենաժի մաքրում և ֆրեոնի ճնշման ստուգում), որն արդեն պետք է վստահել մասնագետին։
✅Մեր պրոֆեսիոնալ խորը սպասարկման արժեքն է՝ 20.000 դրամ (և կստանաք ֆրեոնի լիցքավորումը՝ ԱՆՎՃԱՐ)։
Պահպանեք այս հրապարակումը, որպեսզի չկորցնեք, և կիսվեք ընկերների հետ, ովքեր նույնպես տանն օդորակիչ ունեն։ 😉